Խոյ. Որեւէ առանձնահատուկ իրադարձություն այսօր տեղի չի ունենա: Մասնագիտական գործունեության ոլորտում այս շրջանը կարեւոր դժվար թե հնարավոր լինի համարել: Գումար վաստակելու նոր հնարավորություններին վերաբերվեք որոշակի զգոնությամբ: Խուսափեք սիրելի մարդկանց հետ հարաբերություններ պարզելուց:
Ցուլ. Այսօր աշխատավայրում հնարավոր է անեք բաներ, որոնք կհարվածեն շատերին: Զգուշավորություն ցուցաբերեք ասված ցանկացած խոսքի հանդեպ: Պատրաստ եղեք արագ կերպով արձագանքելու, եթե հանգամանքների բերումով նման անհրաժեշտություն առաջանա:
Երկվորյակ. Փորձեք այսօր եւ առաջիկա օրերին ձեզ չծանրաբեռնել ֆիզիկական կամ էմոցիոնալ բեռով: Խուսափեք ամեն տեսակի կոնֆլիկտներից եւ հարաբերություններ պարզելուց: Ավելի շատ ժամանակ գտեք հանգստանալու համար: Երեկոն կարող եք անցկացնել ընտանեկան ջերմ մթնոլորտում:
Խեցգետին. Այսօր դուք դժվարությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, որոնց հետ համատեղ աշխատելն ու ընդհանուր հայտարարի գալը կենսական կարեւորություն է ձեր համար: Հնարավոր է գտնեք նախկին գրառումների տետրը եւ դրա օգնությամբ կարողանաք հին կապեր վերականգնել, որոնք օգտակար կլինեն ձեզ համար:
Առյուծ. Այն, ինչ նախատեսել էիք, որ կատարեիք այսօր, կհասցնեք լիովին: Նույնիսկ կկարողանաք ժամանակ գտնել եւ մի քիչ հանգստանալ օրվա ընթացքում: Թեեւ օգնականներն ու գործընկերները որոշ սխալներ թույլ կտան, սակայն նույնիսկ դա չի խանգարի, որ դրական արդյունքներով ավարտեք օրը:
Կույս. Մի փուլ եք թեւակոխել, երբ ստիպված եք լինելու աշխատելու ավելին, քան մինչ այժմ աշխատել եք: Եթե անհրաժեշտություն առաջանա, փորձեք նաեւ օգնականների ներգրավել օրվա աշխատանքները ժամանակին հասցնելու համար:
Կշեռք. Մի պահ կարող է թվալ, որ պատասխանատվության այն բեռը, որն այսօր ընկնում է ձեր ուսերին, պարզապես անտանելի է: Մտածեցեք, թե արդյոք պետք է այդ բեռը քարշ տալ նաեւ հետագայում: Կուզենաք թոթափել ամեն բան եւ մեկնել անմարդաբնակ կղզի: Հետագա նյարդային լարվածությունից խուսափելու համար, կարեւոր է, որ մեկուսանաք եւ դադար վերցնեք աշխատավայրում:
Կարիճ. Լավ հնարավորություն է ընձեռվում ձեզ այսօր ընկերների հետ շփվելու համար: Հնարավոր են նոր սիրային արկածներ, ծանոթություններ, նույնիսկ բուռն սիրավեպի սկիզբ:Ամեն դեպքում մի մոռացեք չափի զգացման մասին եւ հիշեք, որ ամեն բան չափի մեջ է գեղեցիկ:
Աղեղնավոր. Այսօր կկարողանաք կարգավորել բավական լուրջ խնդիրներ եւ գոհ կմնաք կատարված աշխատանքի արդյունքներից: Նախ ճիշտ կողմնորոշվեք ստեղծված իրադրության պայմաններում եւ ապա արդեն սկսեք գործել: Խորհրդի համար կարող եք դիմել փորձառու մարդկանց: Նրանք կօգնեն ձեզ իրենց խորհուրդներով:
Այծեղջյուր. Կյանքը կեռա ձեր շուրջը եւ կլինեք ուշադրության կենտրոնում: Կարեւոր է, որ ճիշտ կողմնորոշվեք եւ հաշվարկեք ձեր հնարավորությունները: Օրը կպարգեւի ձեզ հաճելի պահեր: Ապրեք այսօրվա օրով եւ մի զրկեք ձեզ փոքրիկ ուրախություններից:
Ջրհոս. Հետաձգեք գործերը, եթե կզգաք, որ հոգնել եք: Օրը կլինի թեթեւ եւ դյուրին նրանց համար, ովքեր կարողանում են հարմարվել հանգամանքներին: Աստղերը խորհուրդ են տալիս այսօր շատ ժամանակ անցկացնել ընտանիքի անդամների հետ եւ չհոգնել:
Ձկներ. Այսօր ցանկացած գործ կստացվի ձեզ մոտ բավական լավ կերպով: Ընտանիքում խաղաղություն եւ անդորր կտիրի, որից դուք էլ մյուսներն էլ գոհ կմնաք: Սիրելիի հետ հարաբերություններն էլ ընթանում են սովորական հունով: Անհանգստանալու որեւէ կարիք չկա: Բարենպաստ փուլ է սկսվել ձեր կյանքում: