Խոյ. Բարենպաստ ժամանակաշրջան է սկսվել ձեզ համար: Կկարողանաք նոր ուժերով ձեռնամուխ լինել ընթացիկ գործերի կատարմանը: Փորձեք ավելի շատ ժամանակ հատկացնել սիրելի անձնավորության հետ ժամանակ անցկացնելու համար: Խորհուրդ չի տրվումհարաբերություններ պարզելը ոչ անձնական եւ ոչ էլ գործնական ոլորտներում:
Ցուլ. Օրը բարենպաստ է բոլոր առումներով: Որեւէ տհաճ բան այսօր չի կարող խաթարել ձեր բարձր տրամադրությունն ու օրվա դրական հունը: Կարող եք հույս դնել հին կապերի վրա: Փորձեք հանդիպել հին ծանոթներին եւ ընկերներին ու քննարկել կարեւոր հարցեր:
Երկվորյակ. Այսօր ձեզ կարող է պարզապես թվալ, թե կյանքը կանգ է առել: Օրը չի տարբերվի առանձնապես իր գունեղությամբ: Սակայն դա առիթ չէ, որ ձանձրույթի մատնվեք եւ հիասթափվեք ամեն ինչից: Ավելի լավ է ընդմիջում անեք եւ հանգստանաք մեծ փոփոխություններից առաջ:
Խեցգետին. Օրը կարող է լինել չափազանց արդյունավետ: Հստակ կերպով կիրականացնեք այն ամենը, ինչը պլանավորել եք: Չափից դուրս շատ պարտականություններ ստանձնելու կարիք չկա ամենեւին: Ցանկացած տկարություն այսօր անուշադրության մատնեք:
Առյուծ. Որեւէ վատ բան առաջիկա օրը ձեզ չի պարգեւի: Կունենաք բարձր տրամադրություն եւ կկարողանաք կատարել բոլոր գործերը: Ուշադիր եղեք հատկապես առողջական վիճակին: Եթե նույնիսկ փոքր տկարություն զգաք, ապա անպայման դիմեք բժշկի:
Կույս. Որքան հնարավոր է շատ գործեր պլանավորեք այսօր` կատարելու համար: Կարող եք բանակցություններ վարել, գնալ գործնական հանդիպումների, ընկերների հետ տեսնվել, որոնց երկար ժամանակ չեք տեսել: Երեկոյան կարող եք դուրս գալ զբոսանքի, գնալ զվարճավայրեր, բայց հիշեք, որ չպետք է չարաշահել ալկոհոլը:
Կշեռք. Օրը կանցնի աննկատ: Եթե ինչ որ բաներ չկարողանաք անել, ապա ոչինչ, հետաձգեք մի քանի օր: Դրանց կատարելու ժամանակն էլ կգա: Բարենպաստ ժամանակ է հանգստի, առողջությունը վերականգնող պրոցեդուրաների մասնակցելու համար:
Կարիճ. Մասնագիտական եւ տնային խնդիրները այսօր կզբաղեցնեն ձեր ողջ օրն այսօր: Այդ ամենը կճնշի ձեզ: Սա ամենահեշտ օրերից չէ, սակայն պետք չէ հուսահատվել: Թունդ սպիրտային խմիչքներ մի օգտագործեք: Դա ձեզ այսօր հաստատ չի օգնի:
Աղեղնավոր. Նույնիսկ եթե այսօր ինչ որ բան ձեր սրտով չէ, մի շտապեք թեւաթափ լինել: Այդպես դուք ձեր խնդիրները չեք հարթեցնի, այլ ընդհակառակը ավելի կխորացնի: Բոլոր խնդիրները կարգավորեք սեփական հնարավորությունները հաշվի առնելով:
Այծեղջյուր. Շրջապատի մարդիկ այսօր ձեզ պարզապես կհոշոտեն: Այդ ամենը սակայն ձեզ չեն մտահոգի: Սիրելի անձնավորության հետ հարաբերություններում ավելի զիջող եղեք: Նրան այսօր հատկապես պետք է ձեր ջերմ ու ապրումակցող վերաբերմունքը:
Ջրհոս. Օրը խոստանում է լինել հաջող, չնայած ձեր բացասական էմոցիաներին: Հաճելի զբաղմունք գտեք եւ զբաղվեք դրանով: Ցերեկային ժամերին կարող եք դուրս գալ զբոսանքի:
Ձկներ. Փորձեք կենտրոնանալ մասնագիտական գործերի վրա: Եթե կզգաք, որ ինչ որ հարցեր չեք կարողանա լուծել, կարող եք դիմել հարազատ մարդկանց օգնությանը, ովքեր եւ փորձառությամբ եւ հնարավորությամբ գերազանցում են ձեզ: