Հայաստանի ԱԻՆ-ում, մարտի 25-ին, ժամը 15:38-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Կոտայք-Կապուտան ավտոճանապարհի 1-ին կմ-ին «ՎԱԶ-2110» մակնիշի 34 RF 403 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 62-ամյա Հ. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդին տեղի ուժերով դուրս են բերել ավտոմեքենայից եւ ուղղել ավտոմեքենան: Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:


