Ալկոհոլը մարդկության համար առաջին թշնամին է։ Սակայն երբ աշխատանքային շաբաթն ավարտվում է, բոլորը շտապում են լիցքաթափվելու և հանգստյան օրերը սկսում են ալկոհոլով։ Կան կենդանակերպի նշանի տակ ծնվածներ, որոնք իրենց տարօրինակ են պահում ալկոհոլ օգտագործելիս։

Ջրհոս

Հարբած Ջրհոսը կարող է աշխարհն իրար խառնել։ Կարող է մի թղթի կտորի վրա այնպիսի բաներ գրել և գծագրել, որ սթափ վիճակում չի էլ կարող այդպիսի բան անցնել մտքով։

Ձկներ

Եթե Ձկները խմում են, ավելի լավ կլինի նրանցից հեռու մնալ։ Եթե նրանք չափազանց շատ են խմել, ուրեմն՝ փախեք, որքան հնարավոր է հեռու։ Նրանք շատ անկանխատեսելի են. կարող են լաց լինել և միևնույն ժամանակ ուրախանալ։

Խոյ

Առաջին կանոնը, որ պետք է պահապանել Խոյերի հետ հարբելիս, երբեք մի հարբեք նրանց հետ։ Եթե արդեն սկսել եք խրախճանքը Խոյերի հետ, ուրեմն՝ ձեզ մոտ պահեք սթափ Ջրհոսի։ Հակառակ պարագայում դուք ռիսկի եք դիմում։

Ցուլ
Հարբած Ցլերը միշտ այնպես են իրենց դրսևորում, կարծես չեն խմել։ Եթե նույնիսկ այս նշանի տակ ծնված մարդն արդեն հատակի վրա լինի, նա երբեք չի խոստովանի, որ հարբած է։

Երկվորյակ

Երկվորյակների գործողությունն ալկոհոլի ազդեցության տակ շատ տարօրինակ է։ Նրանք կարող են ամենաատած մարդուն գրկել և ասել, որ շատ են սիրում։

Խեցգետին

Խեցգետիններին ճանաչելու միակ միջոցը նրանց հարբած տեսնելն է։ Չնայած որ նրանք սթափ վիճակում կարողանում են շատ հանգիստ խաբել և ցույց չտալ իրենց իրական «ես»-ը։ Նրանց կարող եք ճանաչել հարբած ժամանակ։

Առյուծ

Հարբած Առյուծները ոչնչով չեն տարբերվում սթափ մադկանցից։

Կույս

Ինչի՞ համար են խմում Կույսերը՝ ոչ ոք չի կարող հասկանալ։ Միգուցե հարբած Կույսերի հոգին այդ ժամանակ հեռանո՞ւմ է մարմնից և հանգստություն է գտնում։

Կշեռքներ

Կշեռքները վախենում են խմելուց, սակայն շատ են սիրում։ Նրանք խմած ժամանակ է, որ դադարում են անհանգստանալ և հարմոնիա են գտնում։

Կարիճ

Կարիճները հարբում են իրենց կորցնելու աստիճան։ Իսկ հետո միանգամից դադարում են խմել։

Աղեղնավոր

Աղեղնավորները հարբեցող են, քանի որ կյանքի ինչ-որ պահի նրանց մոտ ինչ-որ բան չի ստացվել։ Ոչինչ պարզ չէ։ Նրանք հարբել չգիտեն։

Այծեղջյուր

Հարբած Այծեղջյուրների գիտակցությունը պարզ բանաձև ունի։ Քչախոս Այծեղջյուրը հարբելուց հետո դառնում է կոլեկտիվի հոգին։