Նախագահի պաշտոնի համար պայքարելու են 6 թեկնածուներ: Ընտրությունները կարող են երկարաձգվել: Վերջնական որոշումը պարզ կլինի երեկոյան: Այս մասին հայտնել է Իրանի ներքին գործերի նախարար Մոստաֆա Մոհամմեդ –Նաջարը: Նա նաև հայտնել է, որ ցանկացած այլ պաշտոնյայի կողմից արված հայտարարությունը չի կարող համարվել պաշտոնական կամ ունենալ էական նշանակություն:
Հիշեցնենք, որ այսօր Իրանում անց են կացվում թվով 11-րդ նախագահական ընտրությունները: Ընտրական շտաբները երկրում բաց են տեղական ժամանակով առավոտյան 8:00-ից և կտևեն մինչև 18:00-ն:
Աղբյուրը` РИА Новости