Երեւանի Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիկան թատրոնում տեղի ունեցավ «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի անցկացվեց 2-րդ անգամ: Մրցանակաբաշխության ընթացքում պարգեւների արժանացան 2017 թ-ին դասական, ժողովրդական եւ ժամանակակից ժանրերում ակտիվությամբ աչքի ընկած արտիստները: Եղան նաեւ հատուկ մրցանակներ:
Մրցանակաբաշպխության ամենասպասված՝ «Լավագույն երգիչ» անվանակարգում հաղթեց Էրիկը, իսկ «Լավագույն երգչուհու» կոչմանն արժանացավ Իվետա Մուկուչյանը:
Հատուկ մրցանակների արժանացան Տիգրան Մանսուրյանը, Հայաստանի պետական ֆիլարմոնիկ նվագախումբը, -«Մշալութային կանգառ» ծրագիրը, Գայա Արզումանյանը, Արտակ Կիրակոսյանը, Սիրուշոն, Ավետ Բարսեղյանն ու Ռիտա Սարգսյանը, Ջազի հայկական ասոցիացիան, Հանրային հեռուստաընկերությունը եւ Արթուր Գրիգորյանը:
Այլ անվանակարգերում հաղթողներ ճանաչվեցին՝
Դասական ժանրում լավագույն երաժշտախումբ-«Հովեր» պետական երգչախումբ
Դասական ժանրում տարվա լվագագույն երաժիշտ-կատարող վոկալ-Լիպարիտ Ավետիսյան
Դասական ժանրում տարա լավագույն երաժիշտ կատարող գործիքային ժանրում- Դիանա Ադամյան
Դասական ժանրում տարվա լավագույն ալբոմ-Հայկ Մելիքյան
Դասական ժանրում տարվա լավաույն համերգային նախագիծ- Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոոն, Վերդի «Ռեքվիեմ»
Ժողովրդակն ժանում լավագույն երաժշտախումբ- Գյումրու ժողգործիքներ պետական նվագախումբ
Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ կատարող վոկալ-Վարդան Բադալյան
Ժողովրդական ժանրում լավագույն երաժիշտ կատարող գործիք-Նորայր Գաբփոյան
Ժողովրդական ժանրում լավագույն ալբոմ-Գյումրու ժողգործիքների պետական նվագախումբ-«Քեզ եմ հիշում»
Ժողովրդական ժանրում լավագույն համերգային նախագիծ-Կամո Սեյրանյան
Լավագույն ռոք խումբ-Nemra
Լավագույն փոփ խումբ-«Արցախի ձայներ»
Լավագույն ալբոմ-Yellow Stones- «Զարմանալի եւ անսովոր»
Լավագույն տեսահոլովակ- Հայկո-«Սիրո հավերժ քաղաք»
Լավագույն դուետ-Արամ mp3 եւ 3.33- «Սկսում ենք»
Տարվա հայտնություն- Հակոբ Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան
Լավագույն համերգային նախագիծ-Հայկո -«Սիրո հավերժ քաղաք»
Տարվա հիթ-Գարիկ եւ Սոնա-«Լուսին»-հանձնեցին Աննա Էլբակյանին
Նյութի աղբյուրը՝ NEWS.am STYLE