Դոհայի օդանավակայանում կայացել է Spark SRT_01E բոլիդի մրցարշավային ելույթը, որը մրցել է Qatar Airways-ի երկու ուղեւորատար ինքնաթիռների հետ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ABB Group կորպորացիայի Youtube ալիքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Gulf Times պորտալը գրում է, որ բոլիդի ղեկին եղել է Բելգիայից արշավորդ Ժերոմ Դ'Ամբրոզիոն, որը 2014-ից մասնակցում է սպորտային մրցարշավներին:
Առաջին ելույթի ժամանակ նա մրցել է թռչող Airbus-ի հետ, իսկ երկրոդի ժամանակ՝ Boeing 787 Dreamliner-ի հետ, երբ այն վայրէջք է կատարել:
Հոլովակի հեղինակները չափել են ինքնաթիռի առավելագույն արագությունը եւ պարզել, որ մրցավազքում սպորտային ավտոմեքենայի առավելագույն արագությունը ժամում 225 կիլոմետր էր, մինչդեռ օդանավի նմանատիպ ցուցանիշը, նախքան գետնից բարձրանալը, ժամում 944 կիլոմետր էր:
Ավելի վաղ Qatar Airways-ը դարձել էր E-Prix մրցավազքի պաշտոնական հովանավորը, որը տեղի կունենա Փարիզում եւ Նյու Յորքում: