Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ-ն Զատկի պատարագ է մատուցում:
Արարողությանը ներկա են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանը,բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր:
Հայաստանի Առաքելական Եկեղեցին ապրիլի 1-ին նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը։
Նշենք,ո ր ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Ս. Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների: