Խոյ. Կարելի է պլանավորել ցանկացած բարդության գործ այսօրվա համար: Օրը բարենպաստ է հատկապես շփումների եւ բանակցությունների համար: Ընտանեկան կյանքում էլ գործերը ընթանում են լավ եւ դուք այդ հանգամանքից ավելի ամրապնդված եք զգում ձեզ: Երեկոն օգտագործեք հանգստի եւ մշակութային միջոցառումների այցելելու համար:
Ցուլ. Խոչընդոտներ կարող են ի հայտ գալ այն տեղերում, որտեղ ամենաքիչն եք սպասում: Հետաձգեք հարազատների հետ հարաբերությունների պարզումը, իրադրությունը բախման չբերելու համար: Կենտրոնացեք ընթացիկ գործերի կատարման վրա: Ցանկացած պարագայում խնայեք նյարդերը:
Երկվորյակ. Աշխատավայրում աեն բան կայուն է: Համեմատաբար ավելի խնդրահարույց է իրավիճակը տանը: Այստեղ դժվարությամբ եք հասկացվում, ինչը նաեւ մասամբ ձեր մեղավորությունն է, քանի որ ակնկալում եք շատ, իսկ տալ պատրաստ եք քիչ:
Խեցգետին. Օրվա սկզբում խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը: Սա այն ժամանակն է, որ կարելի է միայն ինտելեկտուալ գործերով զբաղվել: Առօրեական գործերը կատարելիս, խորհուրդ է տրվում խնայել նյարդերը եւ օրգանիզմը ավելորդ նյարդային ցնցումների չենթարկել:
Առյուծ. Բարենպաստ ժամանակ է ներքին կոնֆլիկտները հաղթահարելու համար: Սեփական ցանկությունները եւ նպատակները կտեսնեք իրական լույսի ներքո, ինչը կօգնի ավելի հստակ պատկերացնելու համար ձեր գործողությունները: Կարող եք ուրախացնել ինքներդ ձեզ փոքրիկ գնումներով:
Կույս. Օրն այնքան էլ բարեհաջող չէ, բայց եւ զուրկ չէ հաճելի պահերից: Ինքնազգացողությունը բավական լավ է տրամադրությունը նույնպես եւ այդպես էլ կմնա, չնայած փոքրիկ անախորժություններին: Երեկոյան կարող եք այցելել մարզասրահ:
Կշեռք. Աշխատավայրում չափազանց ակտիվություն մի ցուցաբերեք: Կա ռիսկ որ լրացուցիչ ծանրաբեռնվածությունը կարող է բերել ուժերի ջլատման: Հարազատների հետ հարաբերություններում ցուցաբերեք լայնախոհություն եւ շրջահայեցություն:
Կարիճ. Այսօր շատ ժամանակ կհատկացնեք գործընկերների հետ տարբեր հարցեր քննարկելու համար: Հաճելի անակնկալներ կմատուցեն ձեզ նաեւ ընկերները: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, գործնական բարդ խնդիրների հանգուցալուծումներ: Ուշադրություն դարձրեք սննդակարգին:
Աղեղնավոր. Այսօր աշխատեք այլոց գործերին չխառնվել: Հնարավոր է տարաձայնություններ գործընկերների եւ ղեկավարության հետ` ոչ սկզբունքային հարցերի շուրջ: Վստահեք ձեր տրամաբանությանը եւ որեւէ խնդրի առնչությամբ ճիշտ որոշում կկայացնեք: Հարմար ժամանակ է փաստաթղթեր ձեւակերպելու համար:
Այծեղջյուր.Ավելի շատ վստահեք ձեր ներքին ձայնին, քան մարդկանց գնահատականներին: Այսօր հատկապես սուր կընդունեք քննադատությունը: Ավելի հավասարակշռված վարքագիծ դրսեւորեք: Փորձեք զերծ մնալ պարտք վերցնելուց:
Ջրհոս. Չմտածված քայլերից հեռու մնացեք, որքան էլ ձեզ դրդեն նման քայլեր անելու: Հնարավոր է դառնալ սադրանքի զոհ, եթե կորցնեք ինքնավերահսկողությունը: Հարմար ժամանակ է ընկերական շրջապատում եղած մարդկանց վարքագիծը ստուգելու եւ որոշ մաքրազարդումներ կատարելու համար:
Ձկներ. Այսօր անհրաժեշտ է, որ դրսեւորեք կամք եւ վճռականություն: Օրը լի է ամեն տեսակ գայթակղություններով եւ միակ բանը որ պահանջվումէ այսօր ձեզանից սկզբունքայնությունն է եւ հաստատակամությունը: Վատ օր չէ գործնական եւ անձնական կյանքում սրբագրումներ կատարելու համար: