Ապրիլի 3-ի երեկոյան ժամերից մինչեւ ապրիլի 4-ի առավոտ Սեւ ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներխուժմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ։ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի, Կոտայքի եւ Վայոց Ձորի լեռնային գոտիներում, Լոռիում սպասվող տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ, բուք եւ ցածր հորիզոնական տեսանելիություն։ Պայմանավորված սպասվող օդերեւութաբանական իրադրությունով, վարորդներին հորդորում ենք նշված մարզերում երթեւեկելիս ցուցաբերել հնարավորինս զգոնություն։
«Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում Արարատի եւ Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերեւույթին կանխատեսվում է -2-3 աստիճան։
Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում հնարավորության դեպքում նշված ժամերին կատարել ոռոգում»,-ասված է հաղորդագրության մեջ: