Խոյ. Օրվա սկզբում աստղերը խորհուրդ են տալիս ձեզ խուսափել սթրեսային իրավիճակներից: Որքան քիչ անհանգստանաք, այնքան ավելի լավ կլինի ձեր ինքնազգացողությունը: Օրը ավելի հաջող կանցնի նրանց համար, ովքեր փորձում են իրենց նեցվածությունը հանել հոգեւոր պրակտիկայով` հասնելով հոգու եւ մարմնի ներդաշնակության: Սիրային հարցերում ձեզ սպասում են հաճելի անակնկալներ, բազմախոստուրմ ծանոթություններ:
Ցուլ. Այսօր կարող եք պլանավորել այնպիսի գործեր, որոնք նախկինում ձեր մոտ կասկածանքներ են հարուցել; Այսօր դուք հնարավոր է կայացնեք անակնկալ որոշում, որը կլինի բավական հաջող: Նոր ծանոթությունները կլինեն հաճելի եւ անակնկալ: Ֆինանսական առումով հարկ է շրջահայեցություն ցուցաբերել: Խորհուրդ է տրվում պարտք չվերցնել:
Երկվորյակ. Օրը բարենպաստ է ֆինանսական գործարքներ կնքելու համար: Այսօր կարող եք նաեւ հավելյալ դրամական մուտքեր ունենալ: Այսօրվա հաջողությունները պայմանավորված են հիմնականում մասնագիտական գործունեությամբ: Երեկոյան կարող եք գնալ գնումների: Մի մոռացեք զբաղվել նաեւ սեփական առողջական խնդիրներով:
Խեցգետին. Օրվա սկզբում կունենաք բազմաթիվ խնդիրներ` հատկապես կապված աշխատանքի հետ: Ղեկավարությունն այսօր չափազանց շատ հանձնարարություններ կտա ձեզ, ինչը կարող է ձեզ հանել հունից եւ նյարդայնացնել: Հնարավոր է արդեն կեսօրին զգաք, որ ժամանակը չի հերիքում եւ օրը կարող է ձեզ պարզապես չհերիքել:
Առյուծ. Այսօր ձեզ կարող եք նվիրել աշխատանքին: Աշխատեք այսօր անձնականն ու գործնականը չխառնել իրար: Նոր ռոմանտիկ ծանոթությունների համար այնքան էլ հարմար ժամանակ չէ: Ձեր գործողություններում եղեք հետեւողական եւ մի ձեռնարկեք այնպիսի գործեր, որոնց կատարման համար պարզապես ուժերը չեն բավականացնի:
Կույս. Այսօր երկու կրակի արանքում կհայտնվեք: Փորձեք ի սկզբանե մշակել օրվա` ձեր վարելիք մարտավարությունը: Հնարավոր է ֆինանսական կորուստներ ունենաք: Կա վնասվածքներ ստանալու հավանականություն` պահպանեք զգուշություն:
Կշեռք. Այսօր կզբաղվեք հիմնականում նյութական խնդիրների կարգավորմամբ: Հնարավոր է նաեւ տանը վերադասավորումներ իրականացնեք: Երեկոյան արդեն դուրս կգաք զբոսանքի կամ գնումների: Հնարավոր է այսօր թալիսման գնեք, որը կպաշտպանի ձեզ սեւ ուժերից:
Կարիճ. Այսօր լի կլինեք էնտուզիազմով: Այն ինչ այսօր նախատեսել էիք իրականացնել, կկարողանաք լիովին; Երեկոյան արդեն կարող եք հյուրեր ընդունել, կամ հյուր գնալ: Անձնական կյանքում եւս ամեն բան ներդաշնակ է եւ ընթանում է բնականոն հունով:
Աղեղնավոր. Արդեն ժամանակն է, որ ձեռնամուխ լինեք այն գործերի կատարմանը, որոնք հետաձգել եք: Մասնագիտական խնդիրները կարգավորելու համար կարող եք խորհուրդ հարցնել վստահելի մարդկանցից: Օրվա կեսից մինչ երեկո կզգաք գործընկերների բարերար ազդեցությունը ձեր կյանքում: Հարմար ժամանակ է ընկերական հաղորդակցության եւ նոր ծանոթությունների համար:
Այծեղջյուր. Հարմար ժամանակ է սեփական պլանները կյանքի կոչելու համար: Վստահ եղեք, որ դուք իրավացի եք, եւ անվարան ընթացեք առաջ: Մարդիկ, որոնք կփորձեն ձեզ այսօր հետ կանգնեցնել, ամենայն հավանականությամբ կհասկանան, որ մոլորության մեջ են: Օրը հարմար է գործուղումների գնալու համար: Հարմար օր է ինֆորմացիայի մշակման հետ կապված գործեր կատարելու համար:
Ջրհոս. Այսօր որեւէ արտառոց բան տեղի չի ունենա: Որեւէ կոնֆլիկտի մեջ մի ներքաշվեք, միաժամանակ նաեւ մի թուլացեք եւ աչքաթող արեք ամեն բան: Փորեք ինքներդ գունավորել ձեր աշխատանքային եւ հանգստի ժամանակը: Օգտակար կլինի այսօր կազմակերպել բեռնաթափման օր:
Ձկներ. Այսօր կարող եք կարեւոր գործեր պլանավորել, գնալ կարեւոր հանդիպումների: Արդեն կեսօրին կտեսնեք առաջին պտուղները օրվա հաջող ընթացքի: Օրը հարմար է նաեւ ինֆորմատիվ բնույթի կամ մշակութային միջոցառումների այցելելու համար: