Հյուսիսային Կորեան շարունակում է Փհյոնան Պուկտո նահանգի Յոնբեն միջուկային կենտրոնում զարգացնել ենթակառուցվածքները, որը կարող է վկայել այնտեղ կայանի փորձարկումների մասին։ Այս մասին ասվում է Գիտության եւ միջազգային անվտանգության ամերիկյան ինստիտուտի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է այդ շրջանում մարտի 30-ին արբանյակից արված լուսանկարների վերլուծությունից հետո։
«Մի քանի տարի անց Հյուսիսային Կորեան կարող է Յոնբենում սկսել իր ջրային ռեակտորի նախամեկնարկային փորձարկումը։ Արբանյակից արված լուսանկարները ցույց են տալիս, որ նախորդ ամիս շինարարական աշխատանքները շարունակվել են ռեակտորին շատ մոտ տարածքում, ինպես նաեւ այնտեղ, որտեղ, հավանական է, տեղակայված է հովացման պոմպակայանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հրապարակված տեսանյութում երեւում է, որ շենքը, որը պոմպակայանի գործառույթ է իրականացնում, տեղակայված է գետից ոչ հեռու։
Յոնբենի կենտրոնում տեղակայված է ուրանի հարստացման գործարան եւ 5 ՄՎտ հզորությամբ ռեակտոր՝ կառուցված 1986 թվականին։