Լոնդոնի «Արսենալը» նոր նախագահ ունի. պատասխանատու պաշտոնը ստանձնել է Չիպս Կևսվիկը, որն այդ պաշտոնում փոխարինել է Փիթեր Հիլ-Վուդին:
Վերջինս, ինչպես հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը, հեռացել է առողջական խնդիրների պատճառով:Հիմա վերականգնողական բուժում է անցնում անցյալ տարվա սրտի կաթվածից հետո:
Հիլ-Վուդը «զինագործների» նախագահն էր 1982 թվականից: Նրա 73-ամյա հետնորդը մինչ այդ ակումբի տնօրենն էր: