Հունիսի 13-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները  բերման են  ենթարկել ՌԴ քաղաքացի, 1972 թ. ծնված  Դմիտրի Ռ.-ին:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե նա փետրվարի 27-ից միջպետական մակարդակով ՌԴ Վոլգոգրադի մարզի Վոլժսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր  հարկերից խուսափելու  մեղադրանքով: