Yelaket.am-ի զրուցակիցն է դերասանուհի Աստղիկ Խաչատրյանը, ում հետ զրուցեցինք երազանքի դերի, արտիստի կարևորագույն հատկանիշների,նոր բեմադրվող ներկայացման և կատարյալ երջանկության մասին:

1.Ձեզ երազանքի դերը:

Երազանքի դեր ասվածը շատ պաթետիկ է,բայց կան դերեր,որոնք կուզեի մարմնավորել,օրինակ՝պատմական կանանց,կամ եթե ֆիլմերից,օրինակ՝ «Դոգվիլ» ֆիլմից Գրեյսի կերպարը կփորձեի մարմնավորել,դե իհարկե չգիտեմ՝ ինչքանով կստացվեր,բայց դա ցանկություն է:

2.Կարևորագույն հատկանիշներ,որոնցով պետք է օժտված լինի արտիստը:

Օ~, արտիստը պիտի շաաատ հատկանիշներով օժտված լինի,գրեթե ամեն ինչ պիտի կարողանա անել ու «չ» տառը չպիտի ասի,դե ես սա չեմ կարող անել,սա չի ստացվում ու այդպես շարունակ:

3.Ներգրավված եք մի ներկայացման մեջ,որը կոչվում է «Փախի՛ր կնոջիցդ»:Կմանրամասնե՞ք,ինչի՞ մասին է ներկայացումը:

Ներկայացումը կատակերգական է:Պիեսը տաքսու երիտասարդ վարորդի մասին է՝Ջոն Սմիթի,ով վարում է երկակի կյանք,ունի երկու կին՝Մերին և Բարբարան:Նա բավականին հմուտ կերպով կարողանում է այցելել երկու կանանց էլ,քանի որ երեք տարի ամուսնացած լինելով նրանց հետ,կանանցից ոչ մեկ չի էլ կասկածում:Պիեսի հետաքրքրական պահը սկսում է այն ժամանակ,երբ հերոսը փրկելով մի ծեր կնոջ ավազակներից, հայտնվում է հիվանդանոցում ու շեղվում է իր գրաֆիկից: Սկսվում է խառնաշփոթը, սուտը ,թյուրիմացությունները, գործին են միանում նաև երկու ոստիկանները և Ջոնի հարևան Սթենլին,որն էլ իր հերթին ավելի է բարդացնում իրավիճակը:Ես մարմավորում եմ Մերիի կերպարը:Այս ամենին ավելանում են բավականին հետաքրքիր ռեժիսորական լուծումներն ու դերասանական հրաշալի կազմը:Մնացածն էլ թողնենք անակնկալ հանդիսատեսի համար:

4.Ի՞նչն է Ամերիկայում Ձեզ ամենաշատը դուր գալիս:

Կլիման,կլիման ու էլի կլիման:Ես մրսկան եմ:

5.Ո՞ր դերասանի հետ երբեք չէիք խաղա:

Երբեք չէի խաղա Ալ Պաչինոյի ,Էնթոնի Հոփքինսի ու էլի այդպիսի մեծերի հետ:Ուղղակի համարձակություն չէի ունենա:

6.Ո՞ր հատկանիշների համար տղամարդուն կյանքի կողակից կընտրեիք:

Այն բոլոր հատկանիշների համար,որոնք ունի Դավիթը,պիտի սիրել կարողանա:

7.Գաբրիել Գարսիա Մարկեսն ասում էր, որ կանայք են ղեկավարում աշխարհը:Միակ բանը,որ նրանք չեն ներում,դավաճանությունն է:Համակարծի՞ք եք:

Համաձայն եմ,որ կառավարում են,բայց երբեք տղամարդուն այդ մասին ասել պետք չի:Ինչ վերաբերում է ներելուն,եթե սիրում են,դա էլ են ներում,պարզապես երբեք չեն մոռանում:

8.Ի՞նչ է Ձեզ պակասում կատարյալ երջանիկ լինելու համար…

Մարդը միշտ անկուշտ է,երբեք չի բավարարվում,միշտ էլ մի բան պակաս է:Իհարկե ես երջանիկ եմ,որ ունեմ հրաշալի ընտանիք,սիրող ամուսին,մի հրաշք,արև տղա,բայց դե լրացումներից չէի հրաժարվի….

Նյութը պատրաստեց Նարինե Պետրոսյանը: