«Խորհրդարանական անցած քառօրյայի ընթացքում ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, ինչպես նաև լրագրողները նկատել են, թե ինչպես են Հանրապետական խմբակցության սենյակից մեծ թասով լիքը կոնյակից արդեն դատարկված բաժակներ հանում»,- գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը և շարունակում. «Այդ «պրոցեդուրան» նկատվել է քառօրյայի գրեթե բոլոր օրերին: Ենթադրվում է, որ նիստերի արանքում կամ հենց նիստերի ժամին ՀՀԿ-ական պատգամավորները լուրջ գործով են զբաղված եղել, և հենց դա է եղել պատճառներից մեկը, որ կարևորագույն քննարկումները ընթանում էին կիսադատարկ դահլիճում: Գաղտնիք չէ, իհարկե, որ որոշ ՀՀԿ-ականներ մասնավորապես կոնյակ խմել շատ են սիրում, բայց վերջին շրջանում դա, փաստորեն, առավել նկատելի է դարձել: Հնարավոր է, այղ կերպ հանրապետականները փորձում են ալկոհոլի մեջ խեղդել գաղջ մթնոլորտի և սոցիալտնտեսական իրավիճակի շուրջ դարդերը»: