Երևանի պետական Կամերային թատրոնի դերասան Ռաֆայել Երանոսյանը (Ռաֆո) Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Ռաֆոն նույնպես արձագանքել է Երևանի սրտում տեղի ունեցող իրադարձություններին:
Հրապարակված լուսանկարին կից դերասանը գրել է. « Հայերն ու Հիտլերը...»
Դերասանի հետևորդները շատ բուռն են արձագանքել նրա հրապարակմանը: Հակասական կարծիքներ են առաջացել և ոչ հաճելի մեկնաբանություններ նույնպես եղել են լուսանկարի ներքո, քանզի շատ մարդիկ դեմ են երիտասարդների հանդեպ վատ վերաբերմունքին և նրանց վրա ձեռք բարձրացնելուն: Դերասանը պատասխանել է իր հետևորդներից գրեթե բոլորի մեկնաբանություններին ու հորդորներին: