Մի խումբ ցուցարարներ նստացույց են անում Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքին հարող տարածքում:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի քանի ցուցարարներ նստել են փողոցի բանուկ հատվածում եւ թույլ չեն տալիս մեքենաներին անցնել:
Հավելենք, որ կառավարության շենքն այժմ մեծ թվով ոստիկաններ են հսկում: