րապարակ թերթը գրում է. «Երեկ եւ նախորդ օրը խորհրդարան եկած ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք զրահաբաճկոններով էին: Դերժավայի Արկադը՝ Արկադի Համբարձումյանը, ով միշտ աշխատանքի է գալիս կոստյումով, այն էլ՝ բավականին թանկարժեք ֆիրմաների արտադրության, երկու օր է՝ սպորտային է հագնված՝ իբր սովորական «ժիլետը» վրայից: Մինչդեռ դա այդքան էլ սովորական չէ, այլ՝ «բրոնեժիլետ»:
Գուցե պատճառն այն է, որ մոտ 15 տարի առաջ Համբարձումյանի նկատմամբ մահափորձ էր կատարվել՝ կրակել էին նրա ավտոմեքենայի վրա»: