ՀՀ ներքաղաքական իրադարձություններից անմասն չմնաց նաև երգչուհի Սիրուշոն:
Երգչուհին Instagram-ի իր էջում նոր հրապարակում է կատարել: Նա իր հետևորդ-երկրպագուներին է հայտնել մտահոգությունը՝ Հայաստանի Հանրապետության ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
Սիրուշոն գրել է. «...Չգիտեմ` ինչով կավարտվի այս ամենը, բայց շատ կուզեի, որ ավարտը լիներ ԽԱՂԱՂ ու ԱՐԴԱՐ։ Իմ ձայնն եմ միացնում բոլոր նրանց, ովքեր դեմ են բռնությանը»:
Հիշեցնենք, որ բազմաթիվ երիտասարդ դերասաններ, նաև երգիչներ միացել են փողոց դուրս եկած բազմահազարանոց երիտասարդներին:
Ավելի վաղ Ալինա Մարտիրոսյանն ու նրա ամուսինը միացել են բողոքի ակցիային մասնակցող ժողովրդին և Հանրապետության Հրապարակից դերասանուհին Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար էր հրապարակել: