Երգչուհի Իվետա Մուկուչյանը Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: Երգչուհու տեղադրած լուսանկարն արված է Հանրապետության հրապարակում, որտեղ բազմաթիվ հայեր են և ծածանվում է եռագույն դրոշը:
Իվետա Մուկուչյանն իր հրապարակած լուսանկարին կից անգլերեն լեզվով մեկնաբանություն է գրել:
«Իմ մտքերը հայ համայնքի հետ է ! Ես հույս ունեմ, որ մի օր կառավարությունն ու ժողովուրդը կկառչեն մի թելից և կմիավորվեն, որպես մի ամբողջականություն ! Վստահ եղեք, որ յուրաքանչյուր քայլ ծաղկուն ապագա է հարթում հաջորդ սերունդների համար: Կանգուն եղեք և միշտ միասին», - եզրափակել է իր խոսքը Իվետա Մուկուչյանը: