Սինոփսիս Արմենիա ընկերության աշխատակիցները գործադուլ են հայտարարել և միացել ցուցարարներին: Նրանք ակցիայի մասնակիցների հետ փակել էին Արշակունյաց պողոտան՝ ընկերության գրասենյակին հարակից տարածքում:
Նշենք, որ երեկ Սինոփսիսի աշխատակիցները գրասենյակի տարածքից հանել էին բոլոր այն լուսանկարները, որոնցում պատկերված էր նաև Սերժ Սարգսյանը:
Այս ընկերության ղեկավար Հովիկ Մուսայելյանը Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է: