Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կգա Հայաստան: Այս մասին հայտնել է «Հայկական ժամանակ»-ի աղբյուրը:
Ըստ չհաստատված տեղեկությունների նրա անունը ուղեւրոների ցանկում է, եւ նա Հայաստանում կլինի վաղը՝ ապրիլի 21-ի լույս 22-ի գիշեր: ՀԺ-ի խնդրանքին լուսանկար տրամադրել, աղբյուրը մերժեց:
Սերժ Թանկյանն ավելի վաղ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ զրույց էր ունեցել #ԻմՔայլը նախաձեռնության հեղինակ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:
Վերջինս չէր ասել՝ Թանկյանը գալու է, թե՝ ոչ: Նա նշել էր, որ երաժիշտն ինքը կհայտնի իր որոշման մասին:
Լուրեր են շրջանառվում, որ պատկան մարմիններն արդեն զբաղվում են այդ հարցով, և հնարավոր է՝ աշխարհահռչակ հայ երաժշտին թույլ չտրվի ժամանել Հայաստան՝ հասարակական լայն ընդվզումն ավելին չսրելու նպատակով:
Դեռևս հայտնի չէ թե որքանով են այս ասեկոսեները համապատասխանում իրականությանը, սակայն մի բան հստակ է. Սերժ Թանկյանի ժամանումով՝ բողոքի ցույցերն անհամեմատելի մեծ թափ կունենան: