«Ուրեմն, ՀՀԿ-ն կա և կմնա»,- այսօր Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Դիտարկմանը, թե կան տեղեկություններ, որ ՀՀԿ-ն պառակտվում է, նա պատասխանեց. «Գլուխները պատով են տալիս»:


Հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը,երբ ասաց, որ այլ տարբերակներ կային, բայց ինքը նախընտրեց հրաժարական տալ, Շարմազանովն ասաց. «Մի հատ պատմության մեջ նայեք, տեսեք էս ընթացքում ով ինչ ա արել, կիմանաք, ոչ միայն Հայաստանում: Պարոն Սարգսյանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը բացառիկ հայ է և բացառիկ պետական այր»,- ասաց նա:


Լրագորները նաև հետաքրքրվեցին, թե որտե՞ղ է Սերժ Սարգսյանը: «Հայաստանի Հանրապետությունում, քաղաք Երևանում»,- ասաց Շարմազանովը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ նա այսօր չեկավ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ԱԺ փոխնախագահն ասաց, որ օրը դեռ առջևում է: