Ի՞նչ գնահատական կտաք ներկա քաղաքական իրավիճակին և ի՞նչ կանխատեսուներ ունեք հետագա զարգացումների հետ կապված;
Ներկա վիճակը բավականին ծանր է՝ լարված: Սա ինչպես և նշեցի հեղափոխության առաջին փուլում տարած հաղթանակն էր այնպես, ինչպես պատերազմներում լինում են ճակատամարտեր՝ դու կարող ես հաղթել առաջին ճակատամարտում, բայց պետք է զգոնությունը չթուլացնես և կարողանաս հաղթել և՛ երկրորդում, և՛ երրորդում, չորրորդում և մինչև՝ վերջնական հաղթանակ: Ընդամենը ժողովուրդը հասել է Սերժ Սարգսյանի հրաժարականին, սա մեծ հաղթանակ է, բայց սրանով համակարգը չի փոխվել, որովհետև ժողովուրդը դուրս էր եկել ոչ թե միայն Սերժ Սարգսյանի դեմ, այլ նա՝ ինքը մարմնավորում էր, և իր ձեռքերում կենտրոնացրել էր այդ ամբողջ համակարգի ուժերը: Հիմա նրա հեռանալով՝ թե նա հեռացել է թիկունք, թե ստվերում է, թե ընհանրապես հեռացել է, առայժմ համակարգը գործում է այնպես, ինչպես և գործել է մինչև այժմ:
Հետևաբար Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, որ վաղը տեղի է ունենալու՝ բանակցություններ ժամանակավոր վարչապետի պարտականությունները կատարողի հետ՝ Կարեն Կարապետյանի, և առաջ քաշի հենց կառավարության ու վարչապետի հարցը: Հասկանալի է, որ վարչապետ ժողովուրդը այս պահին տեսնում է այսօրվա դրությամբ հենց Նիկոլ Փաշինյանին: Այս խնդիրներին ժողովուրդը պետք է ուշի ուշով հետևի և հասնի, որպեսզի փոխվի և՛ այսօրվա վարչապետը, և՛ կառավարությունը՝ իր բոլոր անդամներով, ես կասեի, իհարկե այնտեղ չգիտեմ մնացած բացառությունները, որոշ կարող են լինել, թեև ընդհանուր առմամբ հեշտ կլիներ ամբողջությամբ կառավարությունը փոխել: Ես մի կարևոր հարցի վրա կուզեի ուշադրություն դարձնել, որ գուցե թե այնքան էլ մինչև գոնե երեկ երեկոյան այդ հարցը այնքան էլ, այսպես թեթև աչքով էին նայում՝ Նիկոլ Փաշինյանի անվտանգության վրա:
Այսօրվա դրությամբ Նիկոլ Փաշինյանը, նա էլ իր հերթին կենտրոնացրել է ժողովրդական այսպես վստահությունը իր անձի մեջ և հանդիսանում է փաստորեն պետության ղեկավարի թեկնածու՝ ժողովրդական թեկնածու, և որպես այդպիսին նա դառնում է թիրախ, թիրախ և այն ներքին ուժերի համար, որոնք չեն ցանկանա զրկվել իրենց գերշահույթներից, իրենց արտոնություններից, իրենց տարբեր այլ՝ առհասարակ օրենքից դուրս գտնվող կարգավիճակից, այնպես էլ գուցե որոշ արտաքին ուժերի համար, որոնք չեն ցանկանա տեսնել Հայաստանը ուժեղ և դեպի իր պետական կայացումը գնացող պետություն, մի բան որը մինչև այսօր այդպես էլ չէր ստացվում: Հայաստանը կարելի է ասել կայացած պետություն չէ՝ մինչև այսօր, և ոչ էլ հայական կայացած պետություն է՝ իր հայկական այն ամբողջական իմաստով: Այս խնդիրը՝ անվտանգության, հետևաբար պետք է այսօրվանից դրան ուշադրություն դարձվի և նաև այսօրվա իշխանությունը ի դեմս և՛ վարչապետի՝ ժամանակավոր, և՛ ԱԱԾ-ի պետի, ոստիկանապետի պետք է հասկանան, որ այսօր Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատվությունը ամբողջությամբ ընկնում է իրենց վրա:
Մանրամասները՝ տեսանյութում