Yelaket.am-ը գրել է՝

Կարեն Կարապետյան Նիկոլ Փաշինյան հանդիպումը տեղի չունեցավ: Ահա այս նախադասությունը փաստում է, որ պետությունը վտագված է: Պետք է ամբիցիոզ հայտարարությունները դնել մի կողմ ու անցնել քաղքական որոշումների: Փողոցը կարող է անդառնալի հետևանքների բերել: Կարեն Կարապետյանն ամեն ինչ արեց, որպեսզի արյունահեղություն չլինի և հիմա էլ փորձում է հարցի կարգավորման եզրներ գտնել: Ընդդիմադիրները հիմա փաստացի որևէ ֆորմալ իշխանություն չունեն: Այս պարագայում ամենախելամիտ որոշումը քաղաքական լուծումներն են: Հիմա ընդդիմությունը կարող է անխոհեմ քայլերով կորցնել ամեն ինչ:

Արտասահմանյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, փաստացի նշեց, որ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում չունի: Ամիսներ առաջ նա և իր թիմակիցները ԱԺ-ում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց էին բարձրացրել, հիմա փաստացի հրաժարվում են այդ քայլից: Դա մի կողմից լավ է՝ Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ պետությունը դա փոքրիկ խմբակցություն չէ և չի կարելի նմանատիպ էպատաժների գնալ: Մյուս կողմից փաստում է, որ «Ելք»-ը դա արել է էպատաժի համար: Այն է լավ իմանալով, որ դա ոչինչ չի տալու, բացի դա չուզենալով և ընդամենը ձայներ հավաքելու համար քայլ են արել:

103 տարի առաջ բազմաթիվ հայեր դարձան յաթաղանի զոհ: Այն ժամանակ մեր էլիտան չգիտակցեց, թե ինչ է կատարվում և անհեռատես գտնվեց: Արդյունքում 1մլն տեղահանվածներ և 1.5 մլն զոհեր: Ժամանակը ցույց է տվել, որ մենք մեր սխալներից հետևություններ չենք անում և միշտ պայքարում ենք իրար դեմ այն ժամանակ, երբ ունենք արտաքին թշնամի ու երբեք չենք ցանկանում պետությունն ուղղել ու ճիշտ հունով առաջնորդել, երբ արտաքին միջավայրը հանգիստ է: