«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակչի՝ «Ռեալի» հետ անցկացրած առաջին խաղի մասին:
Հանդիպումը կայացել է Մյունխենի «Ալյանց-Արենայում» և ավարտվել է հյուրերի՝ 2:1 հաշվով հաղթանակով:
«Բավարիային» չբավականացրեց պահերի իրացումը: Բաց թողած գոլերն այնպիսի սխալների արդյունք էին, որոնք մենք չենք կարող մեզ թույլ տալ այսպիսի մակարդակում:
Երկրորդ կեսում ինչ-որ տարօրինակ բան կատարվեց. գնդակը ոչ մի կերպ չէր ցանկանում հատել դարպասային գիծը: Մենք չենք կարող գոհ լինել այսպիսի խաղից:
Չենք հանձնվում: Թիմը պետք է այլ կերպ մտածի, երբ հայտնվում է դարպասի դիմաց: Մադրիդում արդեն հաղթել ենք նախորդ տարի: «Մարդասպանի բնազդ» է անհրաժեշտ»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում AFP-ը:
Հիշեցնենք՝ թիմերի միջև պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 1-ին: