Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 15-ին այցելել է Շուշի քաղաք: Նախագահը եղել է քաղաքի գորգագործական արտադրամասում եւ ծանոթացել նրա աշխատանքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է այս ճյուղի զարգացումը ինչպես մեր տնտեսության առաջընթացի ապահովման, այնպես էլ Արցախի մշակույթը արտաքին աշխարհին ներկայացնելու գործում: Այնուհետև Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի շենքերի, արհեստագործական ուսումնարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շինհարթակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին: Նախագահն ընդգծել է, որ մեր նպատակն է վերականգնել Շուշիի` որպես կրթական, հոգեւոր ու մշակութային կենտրոնի երբեմնի փառքը, եւ այդ գործում մեծ դերակատարություն կունենան այս ուսումնական հաստատությունները: Այցի ընթացքում Նախագահին ուղեկցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք