ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի, Չեխիայի, Հունաստանի, Բուլղարիայի, Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպաններին եւ Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ ողջունելով հյուրերին Հանրապետության նախագահը մեծապես կարեւորել է Եվրոպական երկրների եւ ԵՄ հետ հարաբերությունների հետագա զարգացումը եւ խորացումը: Նախագահը խոսել է նաեւ տարվա ընթացքում կայանալիք Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների, ինչպես նաեւ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի պատշաճ անցկացման մասին:
Մտքեր են փոխանակվել երկրում ստեղծված իրավիճակի շուրջ: Եվրոպական երկրների դեսպանները հույս են հայտնել, որ ամեն ինչ պետք է կարգավորվի սահմանադրության շրջանակներում եւ կարեւորել Հանրապետության նախագահի դերը այդ գործում: