Խոյ. Այսօր պետք է սովորականից ավելի զգույշ լինել, քանի որ խնդիրներն ու դժվարություններն անխուսափելի են: Օրվա ընթացքում անվերջ ինչ-որ բաներ կորում են, ինչ-որ մարդիկ ուշանում են, խախտվում են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ ամենին փիլիսոփայական հանգստությամբ վերաբերվել չի ստացվում, սակայն երբեմն իրավիճակը փրկում է հումորի զգացումը:
Ցուլ. Արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով: Կարելի է այցելել զվարճալի միջոցառումներ: Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում՝ ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ: Օրը հարմար է վերանորոգում սկսելու, տանը կամ օֆիսում տեղափոխություններ անելու համար:
Երկվորյակ. Այսօր պետք կլինի պատասխանատու որոշումներ կայացնել: Լավ կլիներ, որ մոտակայքում ինչ-որ բարիկադներ հայտնվեին՝ ափսոս է, որ նման եռանդը զուր վատնվի: Բարենպաստ օր է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու համար, ընդ որում, դա կարող է վերաբերվել ինչպես մանրուքներին, այնպես էլ՝ լուրջ բաներին:
Խեցգետին. Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն՝ ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալ ազդեցիկ մարդու հովանավորությունը:
Առյուծ. Դուք չեք կարողանում տեղում նստած մնալ՝ անվերջ նոր տպավորությունների, գլխապտույտ արկածների ցանկություն է առաջանում, և դուք դրանք գտնում եք: Հնարավոր են փոփոխություններ անձնական և պրոֆեսիոնալ կյանքում՝ անսպասելի, սակայն դրանից ոչ պակաս հաճելի: Այսօր գործերը շատ են, այդ իսկ պատճառով էլ օրվա վերջում հոգնածությունն անխուսափելի է:
Կույս. Օրը բարենպաստ է շփումների, կարևոր հարցեր քննարկելու, ջանքերը միավորելու համար: Դուք հիանալի հասկանում եք ուրիշների զգացմունքները, երբեմն էլ կռահում եք այն մարդկանց իրական մտադրություններն ու ցանկությունները, ում դեռ վատ եք ճանաչում: Օրը հատկապես հարմար է ընտանեկան տոնակատություններ կազմակերպելու համար: Կարճատև ուղևորությունները շատ հաջող կանցնեն, իսկ ահա երկարատևերը կարող են հոգնեցնել:
Կշեռք. Հարմարավետությունը շատ կարևոր է ձեզ համար և այսօր դուք հաճույքով զբաղվում եք տան կահույքի վերադասավորմամբ, գնում եք կահույք և անսովոր իրեր, որոնք կարող եք զարդարել ինտերիերը: Հոգնեցնում և ձանձրացնում են միապաղաղ գործերը, դուք նոր և անսովոր բանի կարիք ունեք: Օրվա երկրորդ կեսին արժե ժամանակ գտնել վերջին օրերի իրադարձությունների շուրջ:
Կարիճ. Պատրաստ եղեք բարդ որոշումներ կայացնելու, ուրիշների համար պատասխանատվություն կրելու: Դուք հետևողական ու համառ եք, դրսևորում եք նպատակամղվածություն: Հարմար օր է օֆիսում և տանը փոփոխությունների, կահույքը տեղափոխելու, փոքր վերանորոգման համար: Կարելի է փորձել ուժերը ինչ-որ բոլորովին նոր գործում:
Աղեղնավոր. Բավական բարդ օր է: Հաջողության հասնել հնարավոր է, սակայն դրա համար պետք կլինի լուրջ ջանքեր թափել: Մի վախեցեք վաղեմի դաշնակիցներից օգնություն խնդրել, նրանք չեն մերժի և կաջակցեն ձեզ հենց’ այն պահին, երբ դուք դրա կարիքը հատկապես սուր կզգաք: Օրվա երկրորդ կեսը կապված կլինի կենսական եռանդի նվազման հետ:
Այծեղջյուր. Սա պատասխանատու որոշումների և արարքների օր է, որոնք կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ: Օրը հարմար է ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ անձնական ոլորտում փորձարարություններ անելու համար, նոր ձեռնարկումները հաջողությամբ կպսակվեն:
Ջրհոս. Բավական համապատասխան օր է ցանկացած կարևոր, անգամ՝ շատ բարդ գործի համար: Ժամանակ զուր մի կորցրեք՝ այսօր շատ բանի կարելի հասցնել և հասնել նպատակին: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է շփումների և նոր ծանոթությունների համար: Հարմար օր է ստեղծագործական բնույթի զբաղմունքի համար:
Ձկներ. Այսօր անհանգստության համար առիթներ անպայման կծագեն: Դրանք այնքան էլ լուրջ չեն, սակայն դուք սրտանց մտահոգված եք, և հանգստանալ ու գործերի վրա կենտրոնանալ չի ստացվում: Շատ հարցեր մնում են չլուծված, և դա ձեզ լրջորեն նյարդայնացնում է: Դուք չեք լսում այն մարդկանց, ովքեր ձեզ խորհուրդ են տալիս մի կողմ դնել էմոցիաները և սկսել գործել: Օրվա երկրորդ կեսը կմատուցի հաճելի անակնկալներ: