Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (47-6-0, 30 նոկաուտ) Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի (29-3, 14 նոկաուտ) հետ World Boxing Organisation International-ի թափուր տիտղոսի համար:
Հայ բռնցքամարտիկը 12-ռաունդանոց մենամարտում հաղթանակ տարավ երեք մրցավարներից երկուսի դրական որոշման շնորհիվ:
Այս վարկանիշային մենամարտում գրանցած հաղթանակի շնորհիվ Արթուր Աբրահամաը առաջիկայում կկարողանա մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար: