Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 30-ին, ժամը 23:10-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Վարդաքար գյուղի ջրամբարի մոտ տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Opel Vectra B» մակնիշի (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1983 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը (մոտ 50 մ): Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:


