Ապրիլի 30-ից սկսած առաջնագծում կրկին նկատվել են հակառակորդի զինտեխնիկայի և կենդանի ուժի կուտակումներ ու տեղաշարժեր, որոնք շարունակվել են նաև այսօր: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանգստյան օրերին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է հարաբերական հանգիստ իրադրություն:
«ՊԲ առաջապահ ուժերն աչալրջորեն հետևում են առաջնագծում տեղ գտնող զարգացումներին և իրավիճակը պահում լիակատար վերահսկողության ներքո»,- ասված է հաղորդագրության մեջ:
ՊԲ-ն նաեւ տեսագրություն է ներկայացրել, որում ներկայացվում է վերջին երկու օրերին շփման գծում տիրող իրադրությունը: