Այսօր տեղի է ունենալու «Ելք» և «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը, հայտնում է Armlur.am-ը: Հանդիպման ընթացքում քննարկվելու է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում միասնական թեկնածուով հանդես գալու հարցը: