«Ես իմ ելույթի ժամանակ հայտարարել էի՝ եթե կուսակցությունս ցանկանա, պատրաստ եմ մանդատս վայր դնել, ինչն այսօր արդեն արել եմ: Ես առաջնորդվել եմ խղճով ու համոզմունքներով»,- Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկելով որոշմանն ու դրան հաջորդած իրադարձություններին:
Հարցին, թե իրեն կհեռանցնե՞ն ՀՅԴ-ից, ինչի մասին Արմեն Ռուստամյանն ակնարկել է, Աղվան Վարդանյանը պատասխանեց. "Մենք կուսակցական ընկերների հետ զրույց կունենանք, և դուք կստանաք տեղեկություն":
Նա ասաց, որ այսուհետ զբաղվելու է "Աղվան Վարդանյանի բուռն գործունեությամբ":
Հարցին, թե տեղեկություններ կան, որ իր դեմ կոմպրոմատներ են ունեցել՝ կապված մանկատների շրջանավարտների բնակարանների հարցի հետ, նա պատասխանեց. "Մոռացեք, այդ ծրագրով պետությանը ոչ մի կոպեկի վնաս չի տրվել: Այդ զանռանցանքերը վաղուց հերքվել են":