«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ Պետդումայի անդամ Կոնստանտին Զատուլինի գլխավորությամբ Հայաստան ժամանած ռուսական էմիսարները, որոնք եկել էին անձամբ դիտելու հեղափոխության ընթացքը եւ պահելու վերահսկողության ներքո, նախօրեին վերադարձել են Մոսկվա։

Զատուլինը չի մեկնել, ոտքը մի քիչ կախ է գցել, հանդիպումներ է ունեցել բոլոր մակարդակներում, այդ թվում եւ՝ ուժային կառույցների, բանակի ղեկավարության հետ, հասկացել, որ «ֆորպոստում» ով էլ գա իշխանության, «անկանոն շարժումներ» չի անի Ռուսաստանի նկատմամբ։ Ապա «հանգիստ խղճով» մեկնել է Մոսկվա։

Օրերս Մոսկվա է մեկնել նաեւ հայտնի գործարար Սամվել Կարապետյանը, որը նույնպես ողջ ընթացքում ակտիվ մասնակցում էր գործընթացին: Ըստ չար լեզուների` նա փորձել է իր սանիկ եւ սանահեր Արգամին ու Հովիկ Աբրահամյանին համոզել, որ Արգամն ու Կարինե Պողոսյանը դեմ քվեարկեն Նիկոլի թեկնածությանը, Հովիկ Արգամիչն ասել է` Գագոն կնեղանա: Իսկ երբ Սերժին կողմ էին քվեարկում, Գագոն չէ՞ր նեղանում, ըստ պատմողների, հարցրել է ֆորբսահայ մեծահարուստը: Բայց պատգամավորները դիրքերը չեն զիջել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում