Հայաստանի Հանրապետության նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին պաշտոնական այցով կմեկնի Արցախի Հանրապետություն: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ-ում:

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք մեկնելու է Լեռնային Ղարաբաղ, Փաշինյանը պատասխանեց. «Այո՛, վաղը»:

Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր: