Խոյ. Օրը ոչ մի կերպ աչքի ընկնող չես անվանի, չնայած որ այն իր դրական կողմերն էլ ունի: Բավական բարենպաստ է ֆինանսական պատկերը, հնարավոր են դրամական մուտքեր:Կուրախացնեն սիրելի մարդու մասին կամ նրա հետ ձեր հարաբերություններին վերաբերող լուրերը: Օրվա ընթացքում բավական բարձր կլինի ձեր կենսական ներուժը:
Ցուլ. Օրը լավ կանցնի, եթե դուք խուսափեք անհետևողական քայլերից: Խոհեմությունն ու զգուշավորությունը օգնում են խուսափել խնդիրներից: Ցանկալի է լսել ավագ սերնդի ազգականների խորհուրդները, չի կարելի մոռանալ ընտանեկան գործերը: Աշխատեք չենթարկվել սադրանքների՝ ձեր հակառակորդներից մեկը ամեն կերպ կփորձի օգտվել ձեր անկեղծությունից:
Երկվորյակ. Վատ օր չէ ինչ-որ միջանկյալ արդյունքներ ամփոփելու, ձեր գործողությունները և դրանց հետևանքները վերլուծելու, ինչպես նաև ապագայի համար անշտապ պլաններ կազմելու համար: Պետք չէ հավատալ այսօր շրջապատի կողմից տրվող բոլոր խոստումներին, դրա հետ մեկտեղ էլ սեփական խոսքերն էլ չարժե քամուն տալ:
Խեցգետին. Օրը կապված է կենսական եռանդի կուտակման հետ: Հնարավոր է դառնում ամենաբարդ խնդիրների լուծումը, այնպիսի հարցերի պատասխանների ստացումը, որոնք ձեզ վաղուց հանգիստ չէին տալիս: Օրվա երկրորդ կեսին կծագեն փոքր դժվարություններ, որոնք անմիջապես լուծման կարիք ունեն՝ պետք չէ հուսահատվել, դուք լիովին ի վիճակի եք դրանք լուծել:
Առյուծ. Օրը դժվար թե արդարացնի ձեր սպասումները: Հրավերքների ու առաջարկների մի սպասեք, ինքներդ կառուցեք պլաններ, որոշեք, թե ինչ գործով զբաղվեք և ինչպես հանգստանաք: Հնարավոր են տարաձայնություններ ավագ սերնդի ներկայացուցիչների հետ, ձեր որոշ արտահայտություններ և գործողություններ նրանց կարող են շոկի մեջ գցել:
Կույս. Այսօր չարժե լայնամասշտաբ պլաններ կառուցել կամ սկսել երկարաժամկետ նախագծերի վրա աշխատել: Շատ բան է խոչընդոտում առաջ գնալուն, անվերջ ծագում են անբարենպաստ հանգամանքներ: Արդյունքում, դուք ուղղակի մոռանում եք այն պլանների մասին, որոնք մեկ այլ՝ ավելի հաջող պահին կարող էիք իրականացնել; Երեկոյան հաճելի լուրեր կստանաք հեռավոր ազգականների, կամ այլ քաղաքներում ապրող ընկերների մասին:
Կշեռք. Օրը կապված կլինի նպատակներին արագ հասնելու և առկա խնդիրները արագ լուծելու հետ: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը, տրամադրվեք ստեղծարար ուղղորդմանը և օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել ոչ միայն ձեզ, այլև՝ շրջապատի համար: Օրվա ընթացքում կարևոր լուրեր կստանաք:
Կարիճ. Թույլ տվեք իրադարձություններին իրենց հունով ընթանալու, իսկ մինչ այդ ուշադիր եղեք ձեզ շրջապատող մարդկանց նկատմամբ: Սա այն պահն է, երբ կարելի է ձերբազատվել անօգուտ կապերից, ինչպես նաև ամրապնդել այն հարաբերությունները, որոնք ձեզ օգտակար կլինեն: Այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում, դուք մոտենում եք տրամաբանության և սթափ դատողության դիրքից:
Աղեղնավոր. Օրը տանելի կլինի, եթե դուք դրսևորեք զգուշավորություն: Գայթակղությունները շատ կլինեն, սակայն սթափ մտքի պակաս էլ դուք չեք զգա: Ցանկալի չէ ֆինանսական հարցեր լուծել, ծախսել գումարը ոչ պիտալի իրեր ձեռք բերելու վրա: Հեշտ չի լինի մտերիմների հետ լեզու գտնելը: Զգույշ եղեք բազմամարդ միջոցառումներում՝ հնարավոր են տհաճ միջադեպեր:
Այծեղջյուր. Այն գործը, որին դուք ձեռնամուխ եղաք օրեր առաջ՝ ակնկալելով արագ հաջողություն, անսպասելիորեն շատ գլխացավանք կպատճառի: Հաշտվեք այն բանի հետ, որ տվյալ պահին պետք է ինչ-որ բան զոհաբերել՝ հետագայում շռայլ փոխհատուցում ստանալու համար: Այսօր ստիպված կլինեք բավական տհաճ բացատրություններ տալ, պատասխանել որոշ վիրավորական հարցերի:
Ջրհոս. Ուշադիր հետևեք ձեզ շրջապատող մարդկանց՝ ցավոք, նրանցից ոմանց մոտ ցուցադրական բարյացկամության քողի տակ թաքնված է նախանձն ու չարությունը: Շփվելով ընկերների հետ, աշխատեք ավելորդ հարցեր չտալ՝ շրջապատի գործերով ձեր հետաքրքրվածությունը կարող է բացասաբար ընկալվել: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, սակայն լուրջ հարաբերությունների սկիզբն անվահավանական է:
Ձկներ. Օրն անցնում է բավական հանգիստ: Դուք հիմնականում առաջորդվում եք նախապես մշակած պլանով, և դա հաջողությունների է հանգեցնում: Հնարավոր են տարաձայնություններ ընտանիքի անդամների հետ, բավական բարդ կլինի միասնական կարծիքի գալ ֆինանսների և ունեցվածքի հետ կապված հարցերի շուրջ: Այսօր դուք սովորականից ավելի թեթևամիտ եք վերաբերում փողին, իսկ մտերիմներն էլ անվերջ կոչ են անում տնտեսելուն: