«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունում հրաժարականների շքերթ է: Նախարար Սուրեն Կարայանի հետ հեռացան նրա խոսնակը, օգնականը, գլխավոր խորհրդական Պավել Սաֆարյանը, հիմա էլ դիմումներ են գրում տեղակալները:
Պետական կառավարման համակարգում Պավել Սաֆարյանն ամենաերկարակյաց պաշտոնյաներից է: Սկզբում պաշտոնավարել է հարկային մարմիններում, եղել է Հայաստանի հարկային ծառայության եւ հարկային օրենսդրության հիմնադիրը: Երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում, եւ չի բացառվում, որ այժմ նորից վերադառնա ֆիննախ, թեեւ լրագրողների հարցին ի պատասխան ասել է. «Նման քննարկում չի եղել»:
Կարայանի տեղակալներից էմիլ Տարասյանն ավելի վաղ էր տեղափոխվել նախագահական, այժմ աշխատանքից ազատման դիմում է գրել առաջին տեղակալ Տիգրան Խաչատրյանը, ում կուրացիայի տակ էին բազմաթիվ ոլորտներ:
Տեղակալներից Հովհաննես Ազիզյանն էլ մեկ շաբաթվա ընթացքում աշխատանքից ազատման դիմում կգրի, նա այժմ գործուղման է Աստանայում:
Արծվիկ Մինասյանն արդեն հասցրել է նախարարություն բերել օգնականին, խոսնակին եւ, իհարկե, հարցեր լուծող վարորդին, ով Մինասյանի՝ էկոնոմիկայի նախարար աշխատած շրջանում նախարարի «շեֆն» էր: Նա հատուկ սենյակ է ունենալու նախարարությունում եւ անվերապահ իշխանություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում