«Գորիսում հիմա մարդիկ մտածում են՝ այս դեպքից հետո գոնե պրծնենք սրանից»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ ցույց տվեց Գորիս կատարած իր ուղևորությունը՝ այսպես պատասխանեց Երևանի ավագանիում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Դավիթ Սանասարյանը»,- գրում է «Առավոտ» օրաթերթն ու հավելում. «Դ. Սանասարյանը կարծում է՝ չնայած Գորիսում ինչ-որ բան փոխվել է, սակայն խոշոր հաշվով ոչինչ էլ չի փոխվել:

Նա մանրամասնեց. «Պիտի գնալ ու այնտեղ աշխատել: Մարդիկ Լիսկայից չեն պրծնի քանի դեռ լուրջ ոտքի չեն կանգնել: Պաշտոնից ազատված Լիսկան դեռ չի ականազերծվել: Իսկ նրա նման կերպարից կարելի է ազատվել կոնկրետ գործողությունների արդյունքում»»: