«Հետք» առցանց լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես այս ամիս Վիվասելին պետք է վճարեմ 72 հազար 600 դրամ։ Ղարաբաղում եմ եղել և ոչ մի ավելորդ զանգ չեմ կատարել, սովորականի նման, հակառակը, այստեղ ավելի քիչ եմ խոսել, քան Երևանում։ Երբ Երևանում եմ լինում՝ ամիսը 6 հազար դրամ եմ վճարում։ Ղարաբաղ Տելեկոմի և Վիվասելի դեմ պայքարի հստակ մեխանիզմներ է պետք մշակել։
Հերիք է հեքիաթներ պատմեք իբր բարեգործություններ եք անում, ներդրումներ եք անում. ձեր կատարած ծախսերը շատ վաղուց եք փակել և շատ վաղուց գերշահույթներ եք ստանում երկու իրար հետ փոխկապակցված ընկերություններով։
Սահմանին կանգնած զինվորները այնտեղ են նաև ձեր բիզնեսի համար, ձեր շահույթ ստանալու համար։ Իսկ դուք դրած առանց այն էլ սոցիալապես անապահով այդ խավին «քամում» եք։ Հանեք այդ ռոումինգը Ղարաբաղից, զինվորների և նրանց ծնողների վրա փող մի աշխատեք»: