Մի քանի օր է, Վանաձորում տեղադրվել է «Հաց բերողի» արձանը: Այն տեղադրել է Բելգիայում բնակվող, սակայն ծնունդով վանաձորցի Աշոտ Վարդանյանը: Վերջինս արձանը տեղադրել է իր կողմից բարեկարգված խաղահրապարակին կից:
Խաղահրապարակի բարեկարգման ու ցայտաղբյուրի տեղադրման համար նա դեռ անցած տարի էր դիմել Վանաձորի քաղաքապետարան ու համաձայնեցրել կատարելիք աշխատանքները:
Ասում է՝ «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի արձանը տեղադրելու միտքն իր մոտ առաջացել է դեռ ամիսներ առաջ: Արձանը տեղադրել է վերջերս: Նախապես Վանաձորի քաղաքապետարանում տեղյակ չի պահել արձանի տեղադրման մասին: Այդ մասին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին տեղեկացրել է միայն տեղադրման աշխատանքներն ավարտելուց հետո:
Մեզ հետ զրույցի ժամանակ Մ. Ասլանյանը նշեց, որ արձանի տեղադրման հետ կապված որևէ խնդիր չի տեսնում:
«Դա այդ մարդու անձնական վերաբերմունքն է: Ինքը ցանկացել ու տեղադրել է:Մեզ հետ համաձայնեցրած չէ: Տարածքը տրամադրած ենք եղել բարեկարգման՝ խաղահրապարակի ու ցայտաղբյուրի կառուցման համար»,- նշեց քաղաքապետը: