Թերթի միջոցով ՀՀ Նախագահին է դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Կամո Շահինյանը: Նա իր նամակում մասնավորապես ասում է, որ նախկինում ինքն անհիմն դատապարտվել է բազմաթիվ անգամներ: 2006թ.-ին էլ ոստիկանների կողմից, ինչպես նշում է կալանավորը, նրա հետ փորձել են կապել թմրամիջոցների մի գործ:
«Խուզարկությամբ իմ բնակարանում թմրամիջոց էր որոնել Արմավիրի մարզի ոստիկանության բաժինը, որը քրեական գործ հարուցեց, սակայն թմրամիջոց պահելու և ձեռք բերելու հանգամանքը չապացուցվեց, ուստի գործ հարուցելու որոշումը վերացվեց»,- ասում է Կ.Շահինյանը` միաժամանակ նշելով, որ երբեմն ինքն օգտագործել է մարիխուանա` ինքաբուժման նպատակով:
ՀՀ Նախագահին ուղղված իր բաց նամակում կալանավորը նաև մատնանշում է, որ իր նկատմամբ ոստիկանության բաժնում բազմաթիվ անգամ կիրառվել են խոշտանգումներ, գանգուղեղային բազմաթիվ վնասվածքներ դեռ կան: Այնուհետև
«Խնդրում եմ Ձեր անձնական հսկողության տակ վերցնել իմ նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը»,- իր նամակը եզրափակել է Կամո Շահինյանը: