Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել: 35-ամյա հաղորդավարուհին իր միկրոբլոգում ներկայացել է գայթակղիչ կերպարում: Նազենին համարձակ կերապարանքով իր հրապարակումը մեկնաբանել է անգլերեն լեզվով: Հաղորդավարուհին գրել է. «Նրբագեղությունն ինչպես ֆիզիկական, այնպես էլ բարոյական հատկանիշ է, որն ընդհանրապես կապ չունի հագուստի հետ»:
Ավելի վաղ, սոցցանցերում ակտիվ 35-ամյա հաղորդավարուհին իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որտեղ իր էջի հետեւորդների հետ կիսվել էր մարդու աչքերի մասին, թե որքան խորն են դրանք: Հաղորդավարուհին գրել էր. «Մարդու ապրածն աչքերի մեջ է, շերտ առ շերտ տարիները լցվում են Հոգու մեջ ու խորացնում դիմագիծը։ Թե խորատես ես՝ «վազող տողով» կկարդաս յուրաքանչյուրի կյանքը՝ իր աչքերում։
Շերտ-շերտ խնամքով պահ եմ տվել ապրածն իմ աչքերին՝ երախտագիտորեն դասավորելով հիշողությանս դարակներում բոլոր մարդկանց, ովքեր սիրել են և կամ խոցել))) Նրանք իմ դիմագիծն են, բոլորը։ Հիշողությունը՝ դեղնականաչ վարդերի պես՝ մխրճված իմ աչքերում)....Պետք է մտապահել ՎարդաԲՈՒՅՐԸ)))»: