Wild Play Element այգին Նիագարա ջրվեժի վրայով ճոպանուղու 4 գիծ է անցկացրել: Այժմ համարձակ զբոսաշրջիկները 65կմ/ժ արագությամբ 70 մետր բարձրության վրա կարող են ջրվեժի վրայով անցնել, հաղորդում է «Մոյա պլանետան»:
Թեեւ 700 մ երկարությամբ ուղին ընդամենը կես րոպե է տեւում, այդ կես րոպեն ընդմիշտ կհիշվի: Ուղեւորությունը սկսվում է Grand View Marketplace դիտման հրապարակից եւ ավարտվում է Խորսշու ջրվեժի մոտ: Ճոպանուղին բաց կլինի մինչեւ հոկտեմբեր, իսկ թռիչքի գինը մոտ 50 դոլար կարժենա: