ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանուկ Մկրտչյանն ազատվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Մանուկ Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,– ասվում է որոշման մեջ։
Վարչապետի մեկ այլ որոշմամբ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ է նշանակվել է Լուսինե Առաքելյանը։