«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի իշխանական էլիտային հայտնի է, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը սիրում էր իր ծննդյան օրվա առիթով կազմակերպվող միջոցառմանը հրավիրել բոլոր պաշտոնյաներին և գործարարներին, որպեսզի նրանք թանկարժեք նվերներ և գումար տան:
Եվ ահա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նման մի ծննդյան տոնի ժամանակ մոռանում է հանձնել նվերը, բայց գեներալ Մանվելը, որ սիրում է բոլոր հրավիրվածների բերած նվերները հաջորդ օրը ցուցակով հատիկ-հատիկ ուսումնասիրել, հանձնարարում է զանգահարել Ալեքսանյանին՝ պարզելու, թե ինչու նվեր չի բերել: Մանվելի անունից չեն պահանջում, այլ շատ քաղաքավարի հարցնում են, թե արդյոք նա «Սամսունգ» հեռախո՞ս էր բերել, ինչին ի պատասխան Ալեքսանյանը պատասխանում է, որ նվերը մոռացել է հանձնել, և քիչ անց ուղարկում է 5 հազար դոլար:
Մանվել Գրիգորյանը ծնվել է հուլիսի 14-ին, այս տարի Սամվել Ալեքսանյանը և մյուսները ազատվեցին նրան նվերներ զոհաբերելու պարտականությունից»: