Տևական ժամանակ էր՝ Պաշտպանության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանը կոկորդիլոսի արցունքներ էր թափում, թե տուն չունի և վարձակալությամբ բնակվում է իր ծանոթներից, թե ընկերներից մեկի տանը։
Իհարկե, NEWSPRESS.am-ը բազմիցս անդրադարձել է «անօթևան» նախարարի «դաժան» պատմությանը։
Իհարկե, դեռ այն ժամանակ, ունեցվածքը թաքցնել ցանկացող նախարարին ոչ ոք չհավատաց, չնայած որ նա գործի դրեց իր բոլոր ջանքերը և իր անունից հայտարարություն անելու համար օգտագործեց անգամ իր մտերիմ ազդեցիկ մարդկանց։
Իսկ այսօր արդեն մեզ հաջողվել է Վահագնի թաղամասում տեսանկարել և լուսանկարել Սեյրան Օհանյանի նորաշեն առանձնատունը, որտեղ դեռևս շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Ավելորդ ենք համարում նշել, թե ինչ գումարներով է Սեյրան Օհանյանը կառուցում այս շքեղությունը։ Որքան էլ տհաճ է, սակայն հիշեցնենք միայն, որ ապրիլյան քառօրյայի ժամանակ հենց նա էր Պաշտպանության նախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նյութի աղբյուրը՝ NEWSPRESS.am