Ռուսաստանի Դաշնության Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակը սրումը կանխելու անհրաժեշտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրները չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը կողմ է այս հակամարտության խաղաղ կարգավորմանը... Բոլոր նրանք, ովքեր կողմ են հարաբերությունների սրմանը, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի՝ խաղաղ ապրելու մասին խոսքն ու ցանկությունը, իհարկե, գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք է անենք ամեն ինչ՝ այս ճանապարհը կանխելու համար: Ադրբեջանը միշտ ճիշտ եւ կառուցողական դիրք է զբաղեցրել (Լեռնային Ղարաբաղի հարցով)»,- հայտարարել է Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ: