«Հրապարակ» թերթը գրում է. «Որ ասեմ՝ ՀՀԿ ԳՄ նիստում դարակազմիկ հարցեր են քննարկվում, էդպես չէ, ավելի շատ կենտրոնացած ենք Ղարաբաղի, սահմանային խնդիրների վրա։ Հիմա ավելի անկեղծ ենք միմյանց հետ։ Հիմնականում դիտողի դերում ենք, փորձում ենք հասկանալ, թե ինչ է կատարվում, զարգացումներն ուր են տանում։
Իսկ այն հարցը, թե պատրաստվո՞ւմ ենք արդեն ընտրությունների, առայժմ՝ ոչ, այն 3 հոգին, որ ընդգրկված են ԸՕ փոփոխությունների հանձնաժողովում, թող աշխատեն։ Շատ բան պետք է դեռ վերաիմաստավորել, վերադառնալ կրկին ակունքներին, որտեղից սկսեց Աշոտ Նավասարդյանը»,- ասաց ՀՀԿ ԱՄԿ անդամը:
Վերջին բացահայտումներից կարծես «կոտրված եք»: «Հա, երեւի, չնայած բացահայտված կոռուպցիոն գործընթացների «կողմերը» բուն ՀՀԿ-ականներ չէին, ոչ Մանվելը, ոչ Վաչիկ Ղազարյանը, ոչ մնացածը, այնուհանդերձ, շատ դեպքերում շոկի մեջ ես հայտնվում»:
Իսկ հնարավո՞ր է Կարեն Կարապետյանն իր հետ տանի ՀՀԿ-ի մի մասին: «Նախ՝ նա դուրս չի եկել ՀՀԿ-ից, ԳՄ-ում էլ ասաց, որ առաջին փոխնախագահի պաշտոնից դուրս է գալիս, որպեսզի ավելի ակտիվ մեկն այդ պաշտոնը զբաղեցնի»: Մեր տեղեկություններով, հարցին՝ կգնա՞ Հայաստանից, Կարեն Կարապետյանն ասել է՝ ոչ, մնալու եմ այստեղ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում